Golden Warrior S8՝ նոր սմարթֆոն Lenovo-ից

Golden Warrior S8՝ նոր սմարթֆոն Lenovo-ից

Օնլայն-խանութներից մեկում հայտնվել է Lenovo ընկերության դեռևս չներկայացրած սմարթֆոնի տեխնիկական բնութագիրը: Սմարթֆոնը կրում է Lenovo Golden Warrior S8 անցանումը: Դատելով լուսանկարներից՝ այն արտաքնապես հիշեցնում է Vibe X մոդելը՝ ավելի վառ արտահայտված ոսկեգույնով:

lenovo_golden_warrior_s81

Golden Warrior S8-ը հագեցած է լինելու 5.3 դյույմ անկյունագիծ 1280х720 պիքսել թույլատրությամբ LTPS էկրանով, ութմիջուկ MediaTek MT6592M (ARM Cortex-A7) պրոցեսորով՝ 1.4ԳԳց հաճախականությամբ, 2Գբ օպերատիվ և 16Գբ ներկառուցված հիշողությամբ՝ MicroSD քարտ ավելացնելու հնարավորությամբ:

lenovo_golden_warrior_s82

Սարքը կունենա նաև 13 և 5 Մպ ֆոտոխցիկներ, Wi-Fi 802.11 b/g/n, Bluetooth, Wi-Fi Direct մոդուլներ և երկու SIM-քարտի բնիկ: Սմարթֆոնի չափսերն են՝  146×76.7×7.9մմ, քաշը՝ 146 գրամ: Սարքը կարժենա մոտավոր 200 դոլար:

Աղբյուրը՝ gsmarena.com