Apple-ը թողարկել է iPad Air-ի երկու նոր գովազդ (վիդեո)

Apple ընկերությունն իր YouTube ալիքում հրապարակել է iPad Air պլանշետի երկու նոր գովազդ: Վերջիններս պատմում են գրող-ճանապարհորդի և կոմպոզիտորի կյանքում պլանշետի օգտագործման մասին:

Առաջին գովազդը ցուցադրում է, թե ինչպես է iPad Air-ն օգտագործում գրող և ճանապարհորդ Չերի Քինգը: Նշվում է, որ նա ի ծնե ունի խուլություն, այդ իսկ պատճառով նրա պլանշետում տեղադրված են հավելվածներ, որոնք հեշտացնում են արտաքին աշխարհի հետ շփումը:

Երկրորդ գովազդը ֆիննացի կոմպոզիտոր Էսա-Պեկի Սալոնենայի մասին է: Վերջինս օգտագործում է պլանշետը նոտագրման համար, նշումներ անում ապագա կոմպոզիցիաների համար: Բացի դրանից, նա ստեղծել է The Orchestra հավելվածը, որը ճանաչված է սիմֆոնիկ երաժշտությամբ: Օգտագործողները կարող են լսել երաժշտությունը և դիտել, թե ինչ գործիքներ են նվագում: