Օնլայն-խանութներից մեկում հայտնվել է Lenovo ընկերության դեռևս չներկայացրած սմարթֆոնի տեխնիկական բնութագիրը: Սմարթֆոնը կրում է Lenovo Golden Warrior S8 անցանումը: Դատելով լուսանկարներից՝ այն արտաքնապես հիշեցնում է Vibe X մոդելը՝ ավելի վառ արտահայտված ոսկեգույնով:
Golden Warrior S8-ը հագեցած է լինելու 5.3 դյույմ անկյունագիծ 1280х720 պիքսել թույլատրությամբ LTPS էկրանով, ութմիջուկ MediaTek MT6592M (ARM Cortex-A7) պրոցեսորով՝ 1.4ԳԳց հաճախականությամբ, 2Գբ օպերատիվ և 16Գբ ներկառուցված հիշողությամբ՝ MicroSD քարտ ավելացնելու հնարավորությամբ:
Սարքը կունենա նաև 13 և 5 Մպ ֆոտոխցիկներ, Wi-Fi 802.11 b/g/n, Bluetooth, Wi-Fi Direct մոդուլներ և երկու SIM-քարտի բնիկ: Սմարթֆոնի չափսերն են՝ 146×76.7×7.9մմ, քաշը՝ 146 գրամ: Սարքը կարժենա մոտավոր 200 դոլար:
Աղբյուրը՝ gsmarena.com