Apple-ը նախագծում է «խելացի տան» կառավարման համակարգ

Apple-ը նախագծում է «խելացի տան» կառավարման համակարգ

Apple ընկերությունը նախագծում է նոր հարթակ իր օգտագործողների հետ, տեղեկացնում է The Financial Times-ը: Հրատարակության կարծիքով, Apple-ը ներկա պահին ոչ միայն մշակում է ծրագրային ապահովում «խելացի տունը» կառավարելու համար, այլև այն կցուցադրի հունիսի 2-ին մեկնարկող ամենամյա WWDC 2014 կոնֆերանսին:

Հավանաբար, նոր հարթակը կառուցված կլինի iOS-ի հիմքի վրա և համատեղելի կլինի iPhone, iPod և iPad սարքերի հետ:

apple home

Հավանաբար, այն թույլ կտա միացնել տնային սարքերը ընդհանուր մի ցանցի և ստեղծել անբաժանելի էկոհամակարգ: Թե ինչպես է այդ ամենն իրականացվելու, տեղեկություններ չկան: The Financial Times-ի աղբյուրը նշում է, որ առանց NFC տեխնոլոգիայի դժվար թե հնարավոր լինի այն իրականացնել:

Էքսպերտների կարծիքով, նոր հարթակը կսովորեցնի Apple սարքերին կառավարել օրինակ տան լուսավորությունը, անվտանգության համակարգի աշխատանքը, կենցաղային տեխնիկան և էլեկտրոնային այլ սարքերը:

Նշենք, որ բացի նոր հարթակից, սպասվում է, որ WWDC 2014 կոնֆերանսին Apple-ը կներկայացնի iOS 8 ՕՀ-ն և OS X-ի նոր տարբերակը: Ինչպես նաև սպասվում է նոր արտադրանքների շնորհանդես:

Աղբյուրը՝ appleinsider.ru

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր