Apple-ը պահանջում է դատարանից արգելել Samsung-ի 9 սմարթֆոնների վաճառքը

Apple-ը պահանջում է դատարանից արգելել Samsung-ի 9 սմարթֆոնների վաճառքը

Apple samsungApple ընկերությունը դիմել է Սան-Հոսե (ԱՄՆ, Կալիֆորնիա) քաղաքի դատարան՝ պահանջելով արգելել Samsung ապրանքանիշի 9 մոդելի սմարթֆոնների վաճառքները, քանի որ վերջիններս պատրաստվել են «խնձորային» ընկերության արտոնագրած տեխնոլոգիաներով: Գործը կքննի դատավոր Լյուսի Կոհը, ով 2012-ին առաջին անգամ սկսեց վարել երկու խոշոր տեխնոլոգիական հսկաների դատական հայցերը:

Apple-ի նոր հայցում նշվել են հետևեյալ մոդլեները՝ Samsung Admire, Galaxy Nexus, Galaxy Note, Galaxy Note 2, Galaxy S2, Galaxy S2 Epic 4G Touch, Galaxy S2 Skyrocket, Galaxy S3 և Stratosphere: Apple-ի պնդմամբ, դրանցում ոչ օրինական ճանարպարհով օգտագործվում են Apple-ի տեխնոլոգիաները:

Նշենք, որ Samsung-ն էլ իր հերթին մեղադրում է Apple-ին սեփական արտոնագրերի խախտման համար՝ պնդելով, որ վերջիններս օգտագործվել են iPhone և iPad սարքերում:

Աղբյուրը՝ bloomberg.com

Բաժիններ: Բիզնես