Samsung-ը պատրաստում է նոր Gear Solo խելացի ժամացույց-սմարթֆոնը

Samsung-ը պատրաստում է նոր Gear Solo խելացի ժամացույց-սմարթֆոնը

1400874904-md-gear2grouptbThe Wall Street Journal-ը գրում է, որ Samsung-ը պատրաստվում է նոր խելացի Gear Solo ժամացույցի շնորհանդեսին: Վերջինս հագեցած է լինելու բջջային կապով՝ առանց սմարթֆոնի հետ սինքրոնիզացիայի: Ավելի վաղ Gear Solo-ի մասին հայտնում էր Korea Herald հարավկորեական ռեսուրսը:

Ինչպես տեղեկացնում են աղբյուրները, սարքի շնորհանդեսը կկայանա հունիս հուլիս ամիսներին: Ներկա պահին Samsung-ը բանակցում է ԱՄՆ-ի, Եվրոպայի, Հարավային Կորեայի բջջային կապի օպերատորների հետ: Ըստ երևույթին, ընկերությունը մտադիր է սկսել սարքի վաճառքի աշխարհի խոշոր շուկաներում միաժամանակ:

Gear Solo-ի տեխնիկական բնութագիրը նման է Gear 2-ին: Այն հագեցած է նաև SIM քարտի բնիկով: Սարքով հնարավոր կլինի միանալ ինտերնետին կամ կատարել բջջային զանգեր՝ առանց սմարթֆոնի հետ սինքրոնիզացիայի: Gear Solo-ն հագեցած կլինի GPS, Bluetooth մոդուլներով, կունենա 300մԱ/Ժ հզորությամբ մարտկոց:

Բաժիններ: Գադջեթներ