Ստեղծվել է միրգ տպող 3D տպիչ (վիդեո)

Dovetailed անգլիական ընկերությունը ներկայացրել է եռաչափ տպիչ, որը կարողանում է տպագրել մրգերի իմիտացիա: Սարքը ներկայացվել է մայիսի 24-ին Tech Food Hack էքսպերեմենտալ միջողցառման ժամանակ:

3d fruit

Տպագրված մրգերն ունեն իկրայի խոշոր հատիկների տեսք՝ տարբեր համերով: Այս արդյունքը հնարավոր է դարձել ստանալ շնորհիվ մոլեկուլյար խոհանոցի տեխնոլոգիայի՝ սֆերիֆիկացիա անունով  (spherification):

Ինչպես հաղորդում է 3DPrint.com-ը, մրգային համերով հեղուկում ավելացնում են մեծ քանակությամբ նատրիումի ալգինատ, որից հետո այն լցնում են մի աման լուծված կալցիումի աղ: Արդյոք նման կերակրային տպիչը դուրս կգա շուկա, առայժմ տեղեկություններ չկան:

Այս տեխնոլոգիայի մասին հավելյալ ծանոթանալու համար դիտեք տեսանյութը: