YouTube-ը կգործարկի հանգանակությունների ֆունկցիա

YouTube-ը կհամալրվի հանգանակության ֆունկցիայիով: Սա նշանակում է, որ հեղինակները կկարողանան ստանալ ֆինանսական աջակցություն իրենց երկրպագուների կողմից՝ նոր հոլովակներ և ֆիլմեր ստեղծելու համար: Այս մասին գրում է վիդեոհոսթինգի պաշտոնական բլոգը:

Բացի դրանից, YouTube-ը հայտնում է նոր բջջային հավելվածի թողարկման մասին: Վերջինս տարբերվելու է ներկայիս հավելվածից: Թե ինչ ֆունկցիաներով է այն օժտված լինելու, առայժմ տվյալներ չկան:

YouTube-ի կողմից մեկ այլ նորարարություն է լինելու մոտ 60 լեզուներով սուբտիտրերի պատրաստման հարթակը: Ապագա պլանների մասին YouTube աշխատակիցները պատմում են հատուկ վիդեոհոլովակում: