Google-ը ցուցադրել է իր ավտոպիլոտով ու առանց ղեկի մեքենան (վիդեո)

Google-ը ցուցադրել է իր ավտոպիլոտով ու առանց ղեկի մեքենան (վիդեո)

Google ընկերությունը ներկայացրել է հանրությանը ավտոպիլոտով ավտոմեքենա, որը կարողանում է տեղափոխել մարդկանց՝ առանց ղեկի, սեղմակների, արգելակման և այլն: Սա Google X թիմի վերջին ձեռքբերումներից է. հիշեցնենք, որ այս թիմը զբաղվում է հեռանկարային ծրագիրների մշակմամբ և գործում է որոնողական ընկերության հիմնադիր Սերգեյ Բրինի ղեկավարության ներքո:

Google_Self-Driving_Prototype

Ընկերությունը Recode կոնֆերանսին ներկայացրել է ինքնակառավարվող ավտոմեքենայի մասին մանրամասներ: Մեքենան ղեկավարվում է բացառապես համակարգչի միջոցով: Google-ը պատրաստվում է այս ամառվա ընթացքում փորձարկել մոտ 100 մեքենաներ: Տեսքից դրանք հիշեցնում են Fiat 500-ի և Playmobil խաղալիքի խառնուրդ: Սկզբնական շրջանում դրանք կունենան նաև մեխանիկական կառավարման հնարավորություն:

Սերգեյ Բրինի խոսքով՝ այդ մեքենաներն աշխատում են էլեկտրաէներգիայով և պատրաստված են սովորական ավտոմասերից: Նշենք, որ Google-ը դեռևս չի հայտարարել, թե ավտոմեքենա արտադրող որ ընկերությունների հետ է համագործակցում:

Աղբյուրը՝ googleblog.blogspot.com