Google I/O կոնֆերանսի կայքում տեղադրվել է Nexus 8 պլանշետի բաներ

Google I/O կոնֆերանսի կայքում տեղադրվել է Nexus 8 պլանշետի բաներ

Google I/O նախագծողների կոնֆերանսին մնացել է մոտ մեկ ամիս: Հիշեցնենք, որ միջոցառումն անցկացվելու է հունիսի 25-26-ը Սան Ֆրանցիսկոյում: Սպասվում է, որ այդ օրերին կներկայացվեն Android օպերացիոն համակարգի, Chrome OS-ի նոր տարբերակները, ինչպես նաև նոր ծառայություններ:

Չի բացառվում, որ համաժողովին կներկայացվի Nexus 8 պլանշետը, որի մասին լուրեր վաղուց են պտտվում ցանցում:

google-i-o-banner

Այժմ Google I/O-ի կայքում տեղադրված է բաններ,  որում պատկերված է անհայտ մի պլանշետ, որը շատ հնարավոր է հենց Nexus 8-ը լինի:

Նկարից դատելով՝ սարքը դիմացից ունի բավական լայն շրջանակ և մեկ բարձրախոս: Դիզայնով պլանշետը շատ նման է HTC-ի սմարթֆոններին: Կան վարկածներ, որ լուսանկարում Nexus 10 պլանշետն է: Իսկ իմանալու համար,թե որ սարքն է պատկերված իրականում, պետք է սպասել համաժողովի մեկնարկին:

Աղբյուրը՝ phonearena.com