Lomo’Instant՝ ֆոտոխցիկ լուսանկարների արագ տպման հնարավորությամբ (վիդեո)

Lomo’Instant՝ ֆոտոխցիկ լուսանկարների արագ տպման հնարավորությամբ (վիդեո)

lomo

Lomography ընկերությունը Kickstarter կայքում ներկայացրել է Lomo’Instant կոմպակտ մոդելը, որը հիշեցնում է վայրկյանական լուսանկարներ տպող Polaroid տեսախցիկները:

Lomo'Instant՝

Նորույթն օգտագործում է Fujufilm Instax Mini ժապավեն, որն արտադրողի հավաստմամբ՝ ապահովում է լուսանկարի բարձր որակ և հստակություն:

Lomo’Instant-ն ունի շտատիվի համար նախատեսված հատված, իսկ որպես մարտկոց ծառայում են 4 հատ ААА մոդելները: Kickstarter կայքի միջոցով սարքի մշակողները հավաքել են արդեն ավելի քան $215 հազար դոլար, չնայած ի սկզբանե նպատակն է եղել հավաքել ընդամենը $100 հազար: Տեսախցիկը պատվիրելու համար պետք է վճարել $80 դոլար:

Աղբյուրը՝ Kickstarter.com

Բաժիններ: Գադջեթներ