Apple համակարգիչներն ապագայում հնարավոր է համալրվեն այնպիսի պրոցեսորներով, որոնք այժմ օգտագործվում են iPhone-ում և iPad-ում: MacBidouille ֆրանսիական կայքը գրում է, որ այժմ ընկերությունը փորձարկում է Arm-չիպերով համակարգիչներ:
Կայքի տեղեկություններով՝ Apple-ը ստեղծել է 4 և 8 միջուկ ունեցող ARM-պրոցեսորներ, որոնցից առաջինը տեղադրվել է Mac mini համակարգչում:
Ընկերությունը վաղուց է փորձարկում ARM-պրոցեսորներ, սակայն դեռ քննարկվում է դրանց թողարկման հարցը, քանի որ դա կարող է ազդել MAC-համակարգերի վաճառքի վրա:
Աղբյուրը՝ macrumors.com