Google-ն ընդլայնել է ձայնային որոնման հնարավորությունները

Google-ն ընդլայնել է ձայնային որոնման հնարավորությունները

google-searchGoogle ընկերությունը հայտարարել է ձայնային որոնման նոր հնարավորությունների մասին, որոնք հասանելի են համակարգիչների Chrome դիտարկչի և բջջային հեռախոսներում տեղադրված «Google Search» հավելվածների միջոցով:

Ինչպես հաղորդում է ընկերության պաշտոնական բլոգը, ձայնային որոնման համակարգն այժմ ավելի կատարյալ ու ինտերակտիվ է աշխատում և կարողանում է բարձրաձայն արտասանել այնպիսի արդյունքներ, որոնք առնչվում են առարկաներին, երևույթներին, մարդկանց, եղանակին, քաղաքներին և այլն:

Բացի այդ՝ ձայնային որոնումը կարողանում է «հասկանալ» մի քանի հարցումների միջև կապն ու զրույց տանել օգտագործողի հետ: Օրինակ՝ «Որտե՞ղ է ծնվել Պուշկինը» հարցից հետո կարելի է ուղղակի ասել՝ «Ի՞նչ էր նրա կնոջ անունը», և Google-ը կհասկանա:

Նշենք, որ Android 4.4 հեռախոսներ օգտագործողները կկարողանան ակտիվացնել ձայնային որոնումը՝ «OK, Google!» արտասանելով: Ձայնային հրահանգներով օգտագործողները կարող են ինֆորմացիա որոնել, զարթուցիչ տեղադրել, ուղարկել հաղորդագրություններ, զանգեր կատարել, բացել-փակել հավելվածներ և այլն:

Աղբյուրը՝ googlerussiablog.blogspot.ru