Adidas ընկերությունը 2014-ի Ֆուտբոլի աշխարհի չեմպիոնատի կապակցությամբ թողարկել է miCoach Smart Ball ինտելեկտուալ ֆուտբոլային գնդակը: Այն ունի մի շարք սենսորներ, որոնց շնորհիվ գրանցվում են հարվածի ուժգնությունը, կոորդիտաները, պտտման հաճախությունն ու թռիչքի արագությունը: Տվյալները փոխանցվում են սմարթֆոնի կամ պլանշետի համար նախատեսված հավելվածին:
Adidas-ի հավաստմամբ՝ «խելացի» գնդակը նախատեսված է ֆուտբոլային խաղերի տեխնիկան զարգացնելու համար: Օրինակ՝ miCoach Smart Ball-ը կօգնի հարվածներ կատարել դժվարահաս անկյուններից:
Իսկ տվյալների փոխանցման համար օգտագործվում է Bluetooth 4.0 անլար կապը, որը բավական քիչ էներգիա է օգտագործում: Համապատասխան հավելվածն առայժմ հասանելի է միայն iOS-ի համար, ապագայում հնարավոր է նաև թողարկվի Android-տարբերակ:
Նշենք, որ miCoach Smart Ball-ը վաճառվում է ԱՄՆ-ում 300 դոլարով:
Աղբյուրը՝ gizmag.com