Acег-ը ներկայացրել է Liquid Jade սմարֆոնն ու Liquid Leap թևնոցը (Computex 2014)

Computex 2014 տեխնիկայի ցուցահանդեսին Acer ընկերությունը ներկայացրել է Liquid Leap խելացի թևնոցը, որը կցվում է սմարթֆոնին Bluetooth 4.0 կապի միջոցով և նախատեսված է ոչ միայն ֆիտնեսի, այլև  հեռախոսազանգերի, հաղորդագրությունների մասին տեղեկացնելու, ինչպես նաև երաժշտություն լսելու համար:

leap

Liquid_Jade

Սարքը ռետինե մատերիալից է և ունի 1 դյույմանոց սենսորային էկրան: Թևնոցը թույլ է տալիս հետևել ֆիզիկական ծանրաբեռնվածությանը, քնելու փույլերին, քայլելու տևողությանը, հաշվել ծախսված կալորիաները և այլն:

Liquid Leap-ը թողարկվել է մի քանի գույներով: Մարտկոցի լիցքը բավարարում է 5-7 օր: Որոշ շուկաներում թևնոցը կվաճառվի Liquid Jade սմարթֆոնի հետ միասին, որն աշխատում է Android 4.4 օպերացիոն համակարգով: Սմարթֆոնն ունի 5 դյույմանոց IPS-էկրան՝ Gorilla Glass 3 պաշտպանիչ ապակով, 13 Մպ հիմնական տեսախցիկով, այլ պարամետրեր առայժմ չեն հաղորդվել:

Աղբյուրը և նկարը՝ Acer.com