iTunes-ի ներբեռնումները գերազանցել են 35 միլիարդը

itunes_app_storeԱմեն տարի Apple-ի գլխավոր մենեջերները All Things D կոնֆերանսի շրջանակներում հանդիպում են լրագրողների հետ և կիսվում ընկերության վերաբերյալ նորություններով: Այս տարվանից կոնֆերանսը վերանվանվել է Code Conference: Նշենք, որ Թիմ Քուքն այս անգամ հրաժարվել է ներկա լինել միջոցառմանը, և նրան փոխարինել են ընկերության փոխնախագահ Էդդի Քյուն և Apple-ի կողմից վերջերս գնված Beats Electronics-ի հիմնադիր Ջիմմի Այովինը:

Քյուն տեղեկացրել է, որ այս շաբաթվա ընթացքում iTunes հավելվածների խանութից կատարված բեռնումներն անցել են 35 միլիարդի սահմանը, ընդ որում՝ այս ծառայությունից օգտվողների թիվն ավելի քան 800 մլն է:

Նա անդրադարձել է նաև iTunes Radio հոսքային ռադիո-ծառայությանը, որն ԱՄՆ-ի և Ավստրալիայի տարածքում ունի արդեն մոտ 40 մլն օգտագործող:

Աղբյուրը՝ mashable.com