HTC-ն պատրաստում է One (M8) Plus անջրանցիկ սմարթֆոնը

HTC-ն պատրաստում է One (M8) Plus անջրանցիկ սմարթֆոնը

HTC logoԻնտերնետում լուրեր են շրջում, որ HTC ընկերությունը պատրաստում է իր դրոշակակիր սմարթֆոնի երկու նոր մոդել՝  One (M8) Plus և One (M8) Advance: Առաջինն ունի մետաղական կաղապար և ջրային պաշտպանություն: Էկրանի թույլատրությունը 2560 x 1440 է, իսկ տեսախցիկը 13 Մպ է: Սմարթֆոնն աշխատում է Qualcomm Snapdragon 805 պրոցեսորով և ունի 3 Գբ օպերատիվ հիշողություն: Հաշվի առնելով, որ HTC One (M8) Plus-ը կարող է թողարկվել աշնան սկզբին, ինչպես iPhone 6-ը, կարելի է ենթադրել, որ HTC-ն այս մոդելով ցանկանում է մրցակցել Apple-ի հետ:

Ինչ վերաբերում է երկրորդ՝ Advance մոդելին, ապա այն կունենա պլաստմասե կաղապար և ավելի մատչելի գին: Ենթադրվում է, որ այն նախատեսված կլինի հիմանկանում ասիական երկրների համար: Այս սարքը նույնպես կթողարկվի աշնանը:

Թե որքան կարժենան մաոդելներն, առայժմ հայտնի չէ:

Աղբյուրը՝ phonearena.com