Acer-ը ներկայացրել է իր դրոշակակիր Liquid X1 սմարթֆոնը

Computex 2014 ցուցահանդեսին Acer ընկերությունը ներկայացրել է իր նոր դրոշակակիր սմարթֆոնը՝ Liquid X1-ը: Վերջինս շուկայում կհայտնվի 2014թ. երրորդ եռամսյակում: Ի տարբերություն մնացյալ նոր ներկայացված Liquid Z200, E600 և E700 մոդելների` դրոշակակրի թիրախային շուկան պրեմիում լուծումներ նախընտրողներն են:

Acer Liquid X1 01

Acer Liquid X1-ն ունի 5.7դյույմ էկրան՝ HD թույլատրությամբ, Cortex-A7 ութմիջուկ պրոցեսոր՝ 1.7ԳԳց հաճախականությամբ և քառամիջուկ գրաֆիկայով, 2Գբ օպերատիվ և 16Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտի բնիկ, 13Մպ ավտոֆոկուսով ֆոտոխցիկ, 2Մպ դիմային ֆոտոխցիկ, Full HD (1080p) վիդեոնկարահանման ֆունկցիա: Օբյեկտիվի բացվածքը կազմում f/1,8: Սարքի մարտկոցի հզորությունն է 2700մԱ/Ժ:

Acer Liquid X1

Սմարթֆոնը հագեցած է Zoom Fit տեխնոլոգիայով, որը փոքրացնում է էկրանի ինտերֆեյսը մինչև 4դյույմ, որպեսզի այն հնարավոր կլինի կառավարել մի ձեռքով: Liquid X1-ն աշխատում է Android 4.4 ՕՀ-ով: Այն հագեցած է լուսանկարման AcerRAPID կոճակով: