Apple-ն այսօր կներկայացնի iOS 8-ը

Այսօր կմեկնարկի Apple նախագծողների ամենամյա կոնֆերանս WWDC 2014-ը (Worldwide Developers Conference): Սպասվում է, որ կոնֆերանսի ամենակարևոր նորոույթը լինելու է բջջային օպերացիոն համակարգ  iOS 8-ի և  Mac համակարգիչների համար նախատեսված ՕՀ OS X 10.10 տարբերակի շնորհանդեսները:

Կարելի է ասել, որ արդեն կասկած չկա, որ իսկապես Apple-ը կներկայացնի վերոհիշյալ թարմացումները. այդ մասին են վկայում MosconeCenter կենտրոնը զարդարող կոնֆերանսի բաներները:

Նշենք, որ մասնավորապես սպասվում է, որ iOS 8-ը հագեցած է լինելու առողջ ապրելակերպի Healthbook հավելվածով: Հավանական է նաև, որ այն ներառի Preview և TextEdit հավելվածները, որոնք թույլ են տալիս խմբագրել լուսանկարներ, տեքստեր և դիտել PDF ֆայլեր: Բացի դրանից, սպասվում է, որ Siri ձայնային օգնականը կհամալրվի երգերի ճանաչման ֆունկցիայով: