Google-ը կիսվել է աշխատակազմի գենդերային և ռասայական վիճակագրությամբ

Google-ն առաջին անգամ հայտնել է վիճակագրական տվյալներ իր աշխատակազմի մասին: Առիթ է հանդիսացել այն փաստը, որ վերջին շրջանում տեխնոլոգիական ընկերություններին մեղադրում են ռասայական և սեռական խտրականության մեջ: Ընկերությունը զեկույց է ուղարկել Զբաղվածության իրավահավասարության պահպահման խորհուրդ (Equal Employment Opportunity Commission): Սովորաբար, այս տվյալները գաղտնի են պահվում:

Ըստ Google-ի ներկայացրած վիճակագրության՝ աշխատակիցների 70 %-ը տղամարդիկ են: Ղեկավար պաշտոններում տղամարդիկ կրկին գերակշռում են՝ 79%: Google-ի աշխատակիցների ընդամենը 2 %-ն են սևամորթ, 61% -ը սպիտակամաշկ է, 30 %՝ ասիացի և միայն 3 %-ը՝ իսպանախոս երկրներից:

Google statistics

Այս վիճակագրությունը հաշվարկվել է՝ ներառելով Google-ի ամբողջ աշխարհով մեկ սփռված 44 000 աշխատակիցներին: Իսկ ռասայական պատկանելիությանը վերաբերող վկիճակագրությունը կազմվել է միայն ԱՄՆ-ում աշխատող 26 600 աշխակիցներից:

Նշենք, որ գենդերային և ռասայական անհավասարություն նկատվում է Սիլիկոնյան հովտի գրեթե բոլոր կազմակերպությունների շրջանակում: Օրինակ սևամորթ և լատինաամերիկացի աշխատակիցների քանակն այս տեխնոլոգիական հովտում կազմում են ընդամենը 7%: