Apple-ը ներկայացրեց նաև նոր OS X 10.10 Yosemite օպերացիոն համակարգը

Apple-ը ներկայացրեց նաև նոր OS X 10.10 Yosemite օպերացիոն համակարգը

Երեկ մեկնարկած ամենամյա Apple նախագծողների կոնֆերանս WWDC-ի ժամանակ Apple-ը ներկայացրեց ոչ միայն iOS 8-ը, այլև Mac համակարգիչների ՕՀ OS X-ի նոր 10.10 Yosemite տարբերակը:

Ինչպես և սպասվում էր, այն ավելի հարթ ոճով է նախագծված՝ համահունչ բջջային iOS 7-ի փիլիսոփայությանը: Նախագծողներն ամբողջովին փոխել են OS X-ի ինտերֆեյսը՝ ներառյալ բոլոր ստանդարտ հավելվածների դիզայնը:

Փոփոխությունների ենթարկվել է ոչ միայն ծանուցումների կենտրոնը, այլև Spotlight որոնողական համակարգը: Վերջինս դարձել է ավելի հարմար: iMessage-ը նույնպես փոփոխված տեսք ունի:

Բացի դրանից ներկայացվել է iCloud Drive ֆունկցիան, որը հասանելի է դարձնում Ձեր iCloud բովանդակությունը միանգամից Finder-ում:

Բացի այս ամենից, նոր Safari դիտարկիչը նույնպես տարբերվում է իր նախորդ տարբերակից: Այն ավելի էներգախնայող է դարձել, ինչպես նաև ցուցադրում է Google -ի որոնման արդյունքները: Կա էջերը կիսելու և ներդիրները կազմակերպելու հնարավորություն:

Աղբյուրը՝ appleinsider.ru

Լուսանկարները՝ The Verge

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր