ԲարՔեմփ Երևան 2014՝ դրոն ռոբոտից մինչև հարլեմ շեյք (վիդեո)

BarCamp yerevan 2014

Ավարտվեց ամենամյա տեխնոլոգիական (չ)կոնֆերանս «ԲարՔեմփ Երևան 2014»-ը: Կազմակերպիչների ակնկալիքները արդարացան. այս տարի միջոցառման մասնակիցների թիվը հասավ մոտ 2000-ի:

«ԲարՔեմփ Երևան 2014»ի բացումը՝

«ԲարՔեմփ Երևան 2014»-ի մասնակիցների համար պրեզենտացիաների և դասընթաց-workshop-ների ընտրությունը մեծ էր՝ սկսած ծրագրավորումից, կիբերանվտանգությունից, դիզայնից մինչև լուսանկարչություն և անգամ քիմիական փորձարկումներ: Երկօրյա կոնֆերանսը հատկապես աչքի ընկավ տեխնիկական բնույթ կրող ներկայացումներով:

Այս տարի ևս ԲարՔեմփն անպակաս չմնաց հատուկ հյուրերից: Սան Ֆրանցիսկոյից միջոցառմանը մասնակցելու էր եկել Շտեֆան Թոմասը, ով ղեկավարում է իր սեփական Ripple Labs կոչվող ստարթափը և հանդիսանում է ճանաչված BitCoin JS նախագծի ստեղծողը: «ԲարՔեմփ Երևան 2014»-ի նա խոսեց վիրտուալ արժույթների մասին ( Why’s and how’s of digital currencies (bitcoin, ripple)):

Էստոնիայից ժամանած հյուր Էրիկ Անդերսոնը Startup Wise Guys ընկերության մարքետինգի թիմից է: Նա երկօրյա դասընթաց պատմեց այն մասին, թե «Ինչպես գրավել ներդրողներին» (How to pitch to your investor):


ԲարՔեմփ երրորդ հյուրը ժամանել էր Կիևից: Հետաքննող լրագրող Վլադիսլավ Լավրովը YanukovychLeaks.org կայքի հիմնադիրներից է: Նա պատմեց, թե ինչպես էր հաջողվել ընդամենը 3 օրում հավաքել 25 000 փաստաթղթերից բաղկացած տվյալների բազա՝ դուրս բերված Յանուկովիչի նախագահական նստավայրից:

«ԲարՔեմփ Երևան 2014»-ի մասնակիցներից էր 360Yerevan.com-ը: Նրանք պատմեցին, թե ինչպես ստանալ 360 աստիճան լուսանկարներ և տեղում փորձարկեցին այն:

10366243_735695366497956_7943718118482640461_n

Դե իսկ 360Yerevan-ի դրոն ռոբոտը ԲարՔեմփից անպակաս չմնաց: Այն օդ բարձրացրեցին և վերևից լուսանկարեցին մոտ 150 մասնակիցների խմբակային սելֆի:

10441036_770452822986440_2649260455077342420_n

«ԲարՔեմփ Երևան 2014»-ի մասնակիցները ետ չէին մնում բոլոր ինտերնետ թրենդներից՝ սելֆիներից մինչև հարլեմ շեյք:


itTREND.am-ը կպատմի նաև «ԲարՔեմփ Երևան 2014»-ի մնացյալ ներկայացումների մասին շուտով:

«ԲարՔեմփ Երևան 2014»-ի գլխավոր հովանավորն էր Ucom ընկերությունը: Հովանավորներն ու գործընկերներն էին PicsArt ընկերությունը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկին Ինտերնյուս), Սարյան-Թումանյան ընկերությունը, Արթին Վարուժան ընկերությունը, ԱրթԲրիջ սրճարանը:

«ԲարՔեմփը» միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է: Առաջին անգամ այն անցկացվել է 2005թ. ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում և հետագայում դարձել է ճանաչված ձևաչափ ամբողջ աշխարհում։ «ԲարՔեմփ» են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով (չ)կոնֆերանսները, որոնք անցնում են ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչն ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։ Երևանում BarCamp «չկոնֆերանսն» անցկացվում է 2009-ից։ «ԲարՔեմփ Երևան» (չ)կոնֆերանսը 6 տարիների ընթացքում հյուրընկալել է մասնագետների այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են ինտերնետ հսկա Google-ը, Opera Software-ը, BBC-ն և այլն: