Հրապարակվել են Վիքիպեդիա «100 ամենաշատ խմբագրվող» հոդվածները

FiveThirtyEight վերլուծական կայքը հրապարակել է Վիքիպեդիա օնլայն հանրագիտարանի անգլերեն տարբերակի ամենաշատ խմբագրվող 100 հոդվածների ցուցակը: Վերջինս կազմվել է 2013թ. նոյեմբեր  ամսվա զեկույցի հիման վրա:

Առաջին տեղում է ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշի մասին հոդվածը: Այն խմբագրել են 45 հազ. 273 անգամ:

Թոփ 100-յակում տեղ են գտել նաև այլ քաղքական գործիչներ: Օրինակ Բարակ Օբաման 8-րդ տեղում է: Նրա մասին հոդվածը խմբագրվել է 23 514 անգամ: Նրան հաջորդում է Ադոլֆ Հիտլերը: Ցուցակում են նաև հայտնի երաժշտական խմբեր և երաժիշտներ՝ Մայքլ Ջեքսոնը, Բրիթնի Սպիրզը, Բիթլերը: Կրոնական թեմաներից հաճախակի խմբագրվում է Հիսուս Քրիստոսի, Մուհամեդի, Հռոմեակաթոլիկ եկեղեցու մասին հոդվածները: Դե իսկ երկրներից այս ցուցակում են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը և այլք: Հաճախակի խմբագրվում են նաև խաղային սարքերի մասին հոդվածները: Խոսքը վերաբերում է Xbox 360, PlayStation 3 և Wii-ին:

Ամբողջական թոփ 100-յակին ծանոթացեք ներքոհիշյալ:

chalabi-datalab-wikiwars-chart2

Աղբյուրը՝ lookatme.ru