Intel-ը նույնպես կարտադրի ավտոպիլոտով մեքենաներ (վիդեո)

Intel-ը նույնպես կարտադրի ավտոպիլոտով մեքենաներ (վիդեո)

Intel car

Intel ընկերությունը հայտնել է, որ մտադիր է ավտոմոբիլային շուկա բերել ավտոպիլոտով մեքենաներ: Վերջինս այս հայտարարությունը արեց այն բանից հետո, երբ Google-ը ներկայացրեց սեփական ռոբոտիզացված մինիմեքենան՝ առանց ղեկի և պեդալների և յուրօրինակ դիզայնով:

Intel-ը ներկայացրել է Intel In-Vehicle Solutions հարթակը՝ նախատեսված ավտոմեքենաների ղեկավարման համար, այդ թվում առանց վարորդի մեքենաների՝ Google-ի պես:

Հարթակը բաղկացած է լինելու Atom-ի հիմքով աշխատող համակարգչից, օպերացիոն համակարգից և նախագծողների համար գործիքներից, որոնց միջոցով հարմար կլինի ստեղծել ավտոմեքենայի ծրագրեր:

Գաղտնիք չէ, որ այսօր համակարգչային ծրագրերը և սարքերը կազմում են ժամանակակից ավտոմեքենաների արժեքի 50%-ը:

Բաժիններ: Ավտո-Մոտո