Հրապարակվել է Mortal Kombat X խաղի թրեյլերը (վիդեո)

MortalKombatX_KeyArt_Crop-670x437

NetherRealm Studios-ի արտ-տնօրեն Էդ Բունը իր Twitter էջում հայտնել է Mortal Kombat խաղի նոր մասի մասին: Խաղի 10-րդ մասը ստացել է Mortal Kombat X անվանումը: Անոնսի հետ միասին հրապարակվել է թրեյլեր, որտեղ նինձյա Սաբ-Զիրոն և Սկորպիոնը կռվում են Ուիզ Խալիֆայի Can’t Be Stopped երգի ուղեկցությամբ, հաղորդում է Polygon ռեսուրսը:

«Կինեմատոգրաֆիկ» այս խաղը շատ դինամիկ գեյմփլեյ ունի. այն հասանելի կդառնա 2015-ին:  Ենթադրվում է, որ Mortal Kombat X-ը համատեղելի կլինի PlayStation 4 և Xbox One խաղային սարքերի հետ:

Նշենք, որ Mortal Kombat-ը համակարգչային խաղերի շարք է: Այն առաջին անգամ թողարկվել է 1992-ին, իսկ վերջին մասը լույս էր տեսել 2011-ին: