Google-ը թողարկել է Glass ակնոցի շրջանակների նոր հավաքածու

Google ընկերությունը ներկայացրել է Google Glass խելացի ակնոցի շրջանակների նոր հավաքածու: DVF կոչվող հավաքածուն ստեղծվել է մոդելիեր Դիանա վոն Ֆյուրստենբերգի հետ համատեղ:

Google Glass DVF 2

Google Glass DVF 3

Google Glass DVF

DVF-ը ներառում է 5 նոր շրջանակ և 8 նոր գունային լուծում: Ներկայացված մոդելները վաճառքի կհանվեն հունիսի 23-ին NET-A-PORTER և google.com/glass կայքերում: Թափանցիկ լինզաներով շրջանակների արժեքը կկազմի 1725 դոլար, իսկ արևապաշտպանիչ լինզաներովը՝ 1620 դոլար:

Նշենք, որ մինչ 68ամյա դիզայներ Դիանա վոն Ֆյուրստենբերգի հետ համագործակցությունը, լուրեր էին տարածվել այն մասին, որ Google-ը նոր հավաքածուի համար կաշխատի Calvin Klein-ի նախկին դիզայներ Այվի Ռոսի հետ կամ Luxottica ընկերության հետ, որը տնօրինում է Ray-Ban և Oakley բրենդները:

Նշենք, որ Google Glass վաճառքի համար հասանելի է դարձել մայիսին, սակայն միայն ԱՄՆ բնակիչների համար: