Xperia T3՝ բարակ սմարթֆոն Sony Mobile-ից

Sony Mobile ընկերությունը հայտարարել է նոր  Xperia T3 սմարթֆոնի մասին: Արտադրողի խոսքով նորույթը այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ընդգծել իրենց ոճը:

Սմարթֆոնը հագեցած  է IPS TRILUMINOS 5,3 դյույմ անկյունագիծ էկրանով՝  Mobile BRAVIA Engine 2 տեխնոլոգիայի հետ համատեղելիությամբ և 1280×720 պիքսել թույլատրությամբ: Հիմնական Ֆոտոխցիկն ունի 8Մպ Exmor RS մատրիցա և SteadyShot ստաբիլիզացիայի ֆունկցիա: Տեսանակարահանումը կարող է կատարվել անգամ HDR  ֆորմատով: Դիմային ֆոտոխցիկը 1,1Մպ է:

Xperia T3-ն ունի քառամիջուկ Qualcomm Snapdragon պրոցեսոր՝ 1.4ԳԳց հաճախականությամբ, 1Գբ օպերատիվ և 8Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտի բնիկ, 2500մԱ/Ժ մարտկոց: Սարքը համատեղելի է LTE ցանցերի հետ: Աշխատում է Android 4.4 Kitkat ՕՀ-ով:

Xperia T3-ի չափսերն են՝ 150,7 x 77 x 7մմ, քաշը՝ 148 գրամ: Սարքը վաճառքի կհանվի 2014թ. երկրորդ եռամսյակում: Այն հասանելի կլինի երեք գույնով՝ սպիտակ, սև և մանուշակագույն: