Համացանցում հայտնվել է Android-ի նոր ապրանքանշանը

Համացանցում հայտնվել է Android-ի նոր ապրանքանշանը

UpLeaks անունով հայտնի օգտագործողը YouTube-ում հրապարկել է տեսանյութ, ուր ցուցադրվում է LG G Watch խելացի ժամացույցի մեկնարկային էկրանը: 17վրկ. տևողություն ունեցող վիդեոհոլովակում ցուցադրվում է նաև Android օպերացիոն համակարգի նոր լոգոտիպը:

Մեկնարկային էկրանի անիմացիան պատրաստված է Google-ի բրենդային գույներով: Պաշտոնական որևէ հաղորդագրություն կամ մեկնաբանություն նոր լոգոտիպի հետ կապված Google-ի կամ LG -ի կողմից չի եղել:

Նշենք, որ LG G Watch-ը կլինի առաջին խելացի ժամացույցը՝ աշխատող նոր կրելի սարքերի համար նախատեսված Android Wear ՕՀ-ով: Վերջիններս շուկա կթողարկվեն 2014-ի հունիսին: Սպասվում է, որ սարքը կարժենա 200 դոլար:

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր