Google-ը թողարկել է Android KitKat ՕՀ-ի 4.4.3 թարմացումը

Google-ը թողարկել է իր Android ՕՀ-ի հերթական թարմացումը: Նոր տարբերակը Android KitKat 4.4.3-ն է: Այն արդեն հասանելի է  Nexus 4 և 5 սմարթֆոնների և  Nexus 7 (2012 և 2013թթ. արտադրված) և Nexus 10 պլանշետների համար:

Android Kitkat 4.4.3

Մոտակա շաբաթներին այս թարմացումը կստանան նաև այլ սարքեր:

Ահա թե ինչ սպասել նոր տարբերակից՝

– համարների հավաքման Dialer հավելվածի ինտերֆեյսը մուգ գույնից դարձել է բաց՝ լուսավոր

– Dialer-ում հնարավոր է այսուհետ փոխել կոնտակտների դասակարգումը

– Կոնտակտների ցուցկաով People ծրագիրը դարձել է Gmail app-ի նման: Այն կոնտակտները, որոնք չունեն նկարներ, կստանան տարբեր գունավոր պատկերներ:

Միանշանակ նոր տարբերակն այլ փոփոխություններ ևս պարունակելու է, որոնք դեռևս մնում են «գաղտնիք»:

Աղբյուրը՝ androidcentral.com