Աշնանը կթողարկվի Angry Birds Stella խաղը՝ իգական սեռի համար

Angry Birds Stella

Rovio ընկերությունը ներկայացրել է Angry Birds Stella խաղի նոր մասի մասին որոշակի դետալներ: Համաձայն ընկերության մամլո հաղորդագրության, աշնանը խաղասերները հնարավորություն կունենան տեսնել ամբողջովին նոր խաղ՝ նոր պերսոնաժներով, սյուժեով և գեյմփլեյով:

Սպասվում է, որ խաղում կհայնվեն նոր հերոսներ Stella-ն, Poppy-ն, Willow-ն, Dahlia-ն և Luca-ն: Նրաք կուղևորվեն արկածային ճամփորդության արդեն բոլորիս հայտնի թռչունների մոլորակ:

Նախագծողների խոսքով, խաղի թիրախը իգական սեռի ներկայացուցիչներն են, քանի որ բոլոր գլխավոր հերոսները աղջիկներ են:

Angry Birds Stella խաղում պայքարը թշնամի խոզուկների դեմ ընթանալու է ամբողջովին նոր դեկորացիաներով պատված ավելի գունագեղ աշխարհում: Ամեն ինչ «գլամուր» ոճի մեջ, նշում են նախագծողները: