PayPal վճարումները շուտով հնարավոր կլինի հաստատել Touch ID սկաներով

PayPal վճարային համակարգը իր ուժերը կենտրոնացրել է iPhone 5s սմարթֆոնի մատնահետքի սկաներ Touch ID-ին իր ծրագրերում ինտեգրացնելու շուրջ:

Ինչպես հաղորդում է Business Insider-ը, ընկերությունը ցանկանում է տրամադրել իր օգտագործողներին հնարավորություն հաստատելու վճարումները կամ այլ գործարքները ոչ թե գաղտնաբառի, այլև Touch ID-ի միջոցով:

Touch-ID-success

Հիշենք, որ WWDC կոնֆերանսին Apple-ը ներկայացրեց API Touch ID-ն կողմնակի նախագծողների համար: Ինչը նշանակում է, որ վերջիններս կարող են սկսել նախագծել հավելվածներ՝ Touch ID ճանաչմամբ: PayPal-ի նախագծողները շտապեցին ուսումնասիրել API-ն:

Ներկա պահին Touch ID-ով միայն էկրանի ապարագելափակում է կատարվում և iTunes-ում վճարումներ հաստատվում: Դե իսկ եթե Touch ID-ն հայտնվի նաև նոր սերնդի iPad պլանշետներում, PayPal-ը կկարողանա ընդլայնել իր արտադրանքը՝  iOS սարքերի միջոցով:

Սպասվում է, որ  Touch ID-ով աշխատող առաջին հավելվածները կթողարկվեն արդեն աշնանը: