Ինչպես վերականգնել սարքը՝ iOS 8 beta-ի անհաջող տեղադրումից հետո

Երբ ներբեռնելու համար հասանելի դարձավ iOS 8-ի առաջին բեթա-տարբերակը, ինտերնետը լցվեց բավական շատ նյութերով, որտեղ ցուցումներ են տրվում, թե ինչպես տեղադրել նոր տարբերակը: Արդյունքում, ինչպես սպասվում էր, շատերի սարքերը շարքից դուրս եկան և դադարեցին աշխատել: Սարքի աշխատանքը վերականգնելու համար պետք է անել հետևյալը:

Առաջին հերթին չպետք է խուճապի մատնվել, քանի որ iOS-սարքերը թույլ են տալիս վերադարձնել նախկին OS-ը: Տվյալ դեպքում մենք պետք է վերադարձնենք iOS 7.1.1 տարբերակը: Ձեր սարքի հղումը կարող եք գտնել այս ցուցակում.

 

Այնուհետև պետք է Mac կամ PC համակարգչում բացել iTunes ծրագիրն ու միացնել համակարգչին տուժած սարքը: Այնուհետև պետք է սեղմած պահել Home կոճակը և առանց այն բաց թողնելու սեղմել ու պահել լիցքավորման կոճակը: Կտեսնեք Apple-ի ապրանքանշանը, որից հետո կարող եք թողնել լիցքավորման կոճակը, սակայն Home-ը շարունակում եք սեղմած պահել մինչև էկրանին չհայտնվի iTunes-ի միացման նկարը:

Բաց ենք թողնում Home կոճակը և անցնում արդեն համակարգչին, որի վրա կտեսնեք հաղորդագրություն՝ «Ձեր սարքը գտնվում է վերականգնման ռեժիմում»:

restore

Սեղմում ենք «ОК»: iTunes-ում՝ սարքի պատուհանում, կտեսնեք «Վերականգնել» կոճակը, որը պետք է սեղմել ստեղնաշարի Shift կոճակի հետ միասին: Եթե օգտագործում եք Mac, ապա սեղմեք Alt կոճակը:

restore1

Դրանից հետո կընտրեք, թե որտեղ է տեղակայված բեռնված iOS 7.1.1-ը: Ընտրում ենք և սեղմում OK:

 restore21

Երբ վերականգնման գործընթացը վերջանա, կարող եք վերականգնել նաև հեռախոսի կամ պլանշետի ինֆորմացիան iCloud-ից կամ համակարգչում պահպանված պատճենից:

Աղբյուրը՝ appleinsider.com