Ericsson ընկերությունը վերադառնում է բջջային շուկա

ericsson

Ericsson շվեդական ընկերությունը, որը մի քանի տարի առաջ բջջային հեռախոսներ արտադրող ճանաչված ընկերություն էր, նորից կփորձի վերադառնալ շուկա: Այս անգամ ընկերությունը կթողարկի ոչ թե բջջային հեռախոսներ, այլ դրանց համար նախատեսված էլեկտրոնային մասեր:

Ներկա պահին Ericsson-ն իր գործընկերներին է ներկայացնում բարակ LTE-մոդեմներ, որոնց օգնությամբ բջջային սարքերը միանում են չորրորդ սերնդի ցանցերին: Մայիսին Ericsson M7450  չիպը սերտիֆիկացվել է աշխարհի ամենամեծ օպերատորներից մեկի՝ China Mobile-ի կողմից:

Նշենք, որ բարակ մոդեմների շուկայի 92%-ն այժմ պատկանում է Qualcomm ընկերությանը: Ericsson ընկերությունն այժմ այս ոլորտում եկամուտ չունի, սակայն այս տարվա ընթացքում պատրաստվում է ներդնել մոտ $390 մլն դոլար, որպեսզի իր կողմը գրավի հեռախոս արտադրող ընկերություններին:

Strategy Analytics վերլուծական ընկերության կանխատեսմամբ՝ այնքան էլ հեշտ չի լինի Ericsson-ի համար մրցել Qualcomm-ի հետ:

Աղբյուրը՝ bloomberg.com