ԱՄՆ Պենտագոնը կօգտագործի Samsung-ի գաջեթները

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հավանություն է տվել Samsung ընկերության 5 բջջային հեռախոսներին: Դրանք այսուհետ կօգտագործվեն նախարարության աշխատակիցների կողմից: Այս մասին հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը:

Հավանության արժանացած գաջեթներից են Galaxy S4, Galaxy S4 Active սմարթֆոնները, Galaxy Note 3 ֆաբլետը, Galaxy Note Pro 12.2 և Galaxy Note 10 պլանշետները: Բոլոր թվարկված սարքերը կաշխատեն Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով և Knox հարթակով, որը կծառայի աշխատանքային տվյալների պաշտպանության համար:

s4

Samsung-ի ներկայացուցիչների խոսքով՝ Պենտագոնի սերտիֆիկացմանը արժանանալ նշանակում է բավարարել ինֆորմացիոն անվտանգության ոլորտում 100-ից ավելի լուրջ պահանջներին, որոնց թվում են տվյալների կոդավորումը: