Lunecase iPhone պատյանը Kickstarter-ում հավաքել է $155 հազ. դոլար

iPhone-ի համար նախատեսված Lunecase ինֆորմատիվ պատյանը, որը մշակել է Concepter ուկրաինական ընկերությունը, բավական մեծ հաջողության է հասել՝ Kickstarter կայքում հավաքելով երեք անգամ ավելի գումար, քան ծրագրվում էր ի սկզբանե: Խոսքն այնպիսի պատյանի մասին է, որի վրա կա հատուկ ինդիկատոր. այն տեղեկացնում է զանգի կամ հաղորդագրության մասին:

Սկզբնապես պահանջվող $50 հազար դոլարը հավաքվել է Kickstarter կայքում մեկ օրվա ընթացքում: Այժմ հավաքված գումարը մոտ $155 000 դոլար է:

lunecase

lunecase1

Հետաքրքիրն այն է, որ պատյանը չի սնվում հեռախոսի մարտկոցից. լուսադիոդը միանում է հեռախոսից ճառագող էլեկտրամագնիսական դաշտի շնորհիվ: Բացի այդ՝ այս պլաստիկե պատյանը պատված է ռետինե շերտով, այնպես որ Lunecase-ը ունի նաև պաշտպանական ֆունկցիա:

Պատյանն արժե $39, սակայն $99 դոլարով կարելի է ձեռք բերել անհատական փորագրմամբ տարբերակ:

Աղբյուրը՝ Kickstarter.com