PayPal-ի նախագահը տեղափոխվում է Facebook

PayPal վճարային համակարգի նախկին նախագահ Դեվիդ Մարկուսը հայտարարել է, որ լքում է իր պաշտոնը և անցնում է աշխատանքի Facebook սոցցանց: Նոր ընկերությունում նա կղեկավարի հաղորդագրությունների փոխանակման ծառայությունների բաժինը, մասնավորապես, նա զբաղվելու է Facebook Messenger հավելվածի առաջխաղացմամբ: Այս մասին նա գրել է իր Facebook էջում:

David Marcus

Դեվիդ Մարկուսն աշխատում էր PayPal-ում 2011-ից: Այն ժամանակ PayPal-ը գնել էր վերջինիս սթարտափ ընկերություն Zong-ը: Իսկ 2012-ից Մարկուսը դարձավ PayPal-ի նախագահ: Վերջինիս պարտականությունները ժամանակավորապես կզբաղեցնի eBay-ի (PayPal-ի սեփականատեր ընկերության) գլխավոր տնօրեն Ջոն Դոնահոն: eBay-ի պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ PayPal-ի նոր նախագահը հայտնի կդառնա հունիսի 27-ին: