Հայտնի են Apple iWatch ժամացույցների նոր պարամետրերը

Ճապոնական Nikkei կայքը, հղում անելով սեփական աղբյուրներին, հաղորդում է, որ այս աշնանը Apple-ը կներկայացնի իր խելացի ժամացույցը: Ամեն ամիս կալիֆորնիական ընկերությունը պատրաստվում է թողարկել 3-5 մլն սմարթ-ժամացույց:

iwatch

Ինչ վերաբերում է iWatch-ի պարամետրերին, ապա այն կունենա կոր էկրան, որը կաշխատի օրգանական լուսադիոդներով (Organic Light Emitting Diode, OLED): Լուրեր են պտտվում , որ էկրանների պատրաստմամբ կզբաղվի LG Display ընկերությունը:

Ժամացույցը համալրված կլինի մի քանի սենսորներով, որոնցից մեկը կարողանում է չափել արյան մեջ գլյուկոզայի քանակը, հետևել ծախսված կալորիաների քանակին և օգտագործողի ֆիզիկական ակտիվությանը:

Աղբյուրը՝ Nikkei.com