Amazon-ը կգործարկի նոր ծառայություն

amazonReuters գործակալությունը հաղորդում է, որ այս տարվա ընթացքում Amazon ընկերությունը կսկսի փորձարկել ծառայությունների համար նախատեսված հարթակ, որտեղ օգտագործողները կկարողանան գտնել ու վարձել տարբեր ծառայություններ առաջարկող մասնագետների՝ սկսած դայակներից մինչև փականագործ:

Փորձարկումը կանցկացվի սահմանափակ տարածքում՝ հասկանալու համար, թե արդյոք կա բավարար պահանջարկ:

Ընկերությունն արդեն իսկ բանակցում է ծառայություններ առաջարկող մարդկանց հետ: Ենթադրվում է, որ հարթակը հնարավորություն կտա գնահատել ծառայությունները, ինչը կօգնի օգտագործողներին հեշտությամբ գտնել անհրաժեշտ մասնագետին:

Աղբյուրը՝ Reuters.com