Sim՝ դասական ժամացույցի տեսքով «խելացի» սարք (վիդեո)

Այսօր կրելի սարքերի շուկայում ամենատարածվածը «խելացի» ժամացույցներն են, որոնք իրենցից ներկայացնում են ֆիթնես էլեկտրոնային սարքեր:

SIm

Առայժմ սպորտային ուղղվածությունից փոքր ինչ շեղվել հաջողվել է միայն Motorola-ին՝ իր Moto 360 գաջեթով:  Դե իսկ եթե դուք դասական ոճի սիրահար եք և նախընտրում եք դասական կոստյումի հետ կրել դասական ժամացույցը, որը սակայն միևնույն ժամանակ կցանկանայիք լիներ «խելացի», ապա այս նոր Sim մոդելը Ձեզ համար է:

Առաջին հայացքից Sim-ն այն ժամացույցն է, որը պետք է կրել գործնկանա հանիդպումներին կամ կարևոր միջոցառումներին: Zetsu Lab-ի նախագծողները կարողացել են այս սարքում համատեղել երկու կարևոր բան՝ ոճ և ժամանակակից բարձր տեխնոլոգիաներ:

SIm 2

Sim-ն արտաքնապես մեխանիկակն ժամացույց է հիշեցնում: Սակայն այն կապվում է սմարթֆոնների հետ NFC տեխնոլոգիայով (Near Field Communication): Վերջինս ներկառուցված է ժամացույցի կաշվե շրջանակում:

SIm 3

Անհրաժեշտ է պարզապես ակտիվացնել և կարգավորել մի քանի ֆունկցիա հատուկ նախագծված հավելվածից և միանալ սմարթֆոնին: Սինքրոնիզացիայից հետո դուք պարզապես պետք է ժամացույցը մոտեցնեք Ձեր սարքին՝ անհրաժեշտ ծրագրի գործարկման համար:

Sim օգտագործողը կկարողանա արագորեն ուղարկել պատկերներ և վիդեոֆայլեր, կիսել իր կոնտակտները, ավտոմատ կերպով զանգեր կատարել և անգամ ապաարգելափակել ավտոտնակի կամ բնակարանի դուռը: Այս ամենը հնարավոր կլինի կատարել առանց սմարթֆոնի պայուսակից հանելու:

SIm 4

Sim դասական «խելացի» ժամացույցի նախագիծը ներկայացված է Kickstarter հանգանակությունների կայքում: Հեղինակներն առայժմ կարողացել են հավաքել միայն 4668 դոլար անհրաժեշտ 15 500 դոլարից: Գումարի հաջող հավաքագրման դեպքում սարքը կարտադրվի և կվաճառվի 250 դոլարով:

Աղբյուրը՝ kickstarter.com