Microsoft Research-ն առաջարկում է բջջային սարքերում օգտագործել կրկնակի մարտկոց

Microsoft Research-ն առաջարկում է բջջային սարքերում օգտագործել կրկնակի մարտկոց

Microsoft ResearchԱյսօր գաջեթների հիմնական խնդիրը մարտկոցն է, որը երկար ժամանակ չի բավականացնում: Շարժական տեխնիկա արտադրող ընկերությունները փորձում են այս խնդիրը լուծել՝ միաժամանակ աշխատելով հնարավորինս թեթևացնել սարքերի քաշն ու չափսերը:

Microsoft Research-ի մասնագետներն այս առումով առաջարկում են օգտագործել երկու մարտկոց՝ մեկի փոխարեն, որոնք կլինեն տարբեր տեսակի: Առաջին մարտկոցի էներգիան կծառայի ծանր գործողություններ կատարելու համար, օրինակ՝ խաղեր խաղալու կամ բարձր թույլատրությամբ տեսանյութեր դիտելու համար: Իսկ երկրորդ մարտկոցը ավելի թեթև գործողություններ կատարելիս կօգտագործվի:

Վերոնշյալ մեթոդի կիրառման դեպքում սարքերի աշխատանքի ժամանակը կերկարացվի 20–50 %-ով: Microsoft Research-ի մասնագետների տվյալներով՝ սմարթֆոնների ավտոնոմ աշխատանքի ժամանակն այս ճանապարհով հնարավոր կլինի հասցնել 7 օրվա:

Աղբյուրը՝ ubergizmo.com