Toyota-ն հետաքրքրվում է թռչող ավտոմեքենաներով

Toyota-ն հետաքրքրվում է թռչող ավտոմեքենաներով

toyota2

Toyota Motor-ի տնօրեն Հիրոյոշի Յոշիկին (Hiroyoshi Yoshiki) Bloomberg Next Big Thing Summit միջոցառման ժամանակ ընկերության հետագա պլանների մասին հետաքրքիր հայտարարություն է արել:

Խոսքը չի գնում թռչող մեքենաների մասին. դրա փոխարեն ընկերության լաբորատորիաներն աշխատում են մեքենայի ու ճանապարհի միջև մեխանիկական շփման առավելապես նվազեցման ուղղությամբ: Նախագիծն ավելի շատ նման է օդային բարձիկներով աշխատող տրանսպորտային միջոցների աշխատանքին:

Մոտակա տարիների ընթացքում Toyota Motor-ը ուժերը կկենտրոնացնի ջրածնային վառելիքով աշխատող մեքենաների զարգացման ուղղությամբ: 2020-ական թթ. ընկերությունը կսկսի թողարկել «բյուջետային» ավտոմեքենաներ, որոնք կաշխատեն նման վառելիքով: Նշենք, որ վերոնշյալ մոդելների գինը կսկսի $30 000 դոլարից:

Աղբյուրը` recode.net

Բաժիններ: Ավտո-Մոտո