iPad Air պլանշետի նոր սերունդը կաշխատի A8 պրոցեսորով և ոչ միայն

Կորեկան ETNews կայքը գրում է, որ iPad Air պլանշետի հաջորդ սերնդի էկրանների արտադրությունը կմեկնարկի հունիսին, ինչը հաստատում է լուրերն այն մասին, որ նոր պլանշետը պատրաստ կլինի և կներկայացվի աշնանը: Ապագա սարքի հիմնական փոփոություններից է լինելու նոր պրոցեսորը՝ Apple A8-ը, ինչը խոստանում է լինել էլ ավելի արագագործ և հզոր:

ipadair

Բացի դրանից, սպասվում է, որ A8-ը կլինի էներգախնայող, ինչը հաշվին պլանշետի  մարտկոցը ավելի երկար աշխատանք կապահովի:

Կորեական ռեսուրսը գրում է նաև, որ նոր սարքը հագեցած է լինելու 8Մպ ֆոտոխցիկով, ճիշտ և ճիշտ iPhone 5s-ի պես: Սա նշանակում է, որ հնարավորություն կլինի ստանալ բարձրորակ լուսանկարներ վատ լուսավորության պայմաններում:

Հիշենք նաև, որ սպասվում է Touch ID մատնահետքի ճանաչման սկաների ներդրում նաև iPad Air-ում: