Ringly «խելացի» մատանին զգուշացնում է զանգերի մասին (վիդեո)

ringly

eBay ընկերության նախկին դիզայները նախագծել է նորաձև մի աքսեսուար, որը իրենից ներկայացնում է նաև գաջեթ: Իր զարդը նա անվանել է Ringly: Վերջինս մատանի է, որը Bluetooth LE մոդուլի շնորհիվ կարողանում է կապ հաստատել Ձեր iOS կամ Android սարքի հետ:

Երբ Ձեր հեռախոսին զանգ է գալիս կամ ՍՄՍ հաղորդագրություն կամ որևէ այլ ծանուցում, մատանին թրթռում է և տեղեկացնում Ձեզ այդ մասին: Բացի այդ մատանի կողային մասում վառվում է թեթևակի LED լույս: Ringly-ն աշխատում է Ձեր սմարթֆոնի հետ հատուկ հավելվածով: Այս նորաձև գաջեթը նախատեսված է կանանց համար, ովքեր սովորաբար պահում են իրենց սմարթֆոնը պայուսակում և չեն լսում մուտքային զանգերը:

Մատանին վաճառքի դուրս կգա սև, մանուշակագույն և սպիտակ գույներով և կարժենա 145 դոլար: Այն կարելի է գնել այստեղից:

Աղբյուրը՝ engadget.com