Vessyl՝ ներկայի և ապագայի խելացի բաժակ (ֆոտո+վիդեո)

Vessyl՝ ներկայի և ապագայի խելացի բաժակ (ֆոտո+վիդեո)

Երբևէ ցանկացել եք հետևել, թե ինչ եք խմում օրվա ընթացքում և որքան: Խելացի բաժակ Vessyl-ը Ձեր փոխարեն կֆիքսի և մանրամասն կներկայացնի Ձեզ տեղեկություններ Ձեր կողմից օգտագործված ըմպելիքների բաղադրության մասին:

Բաժակը հագեցած է էկրանով, որը ցուցադրում է օրվա ընթացքում օգտագործած հեղուկի «զարգացումը» և Bluetooth-ով, որի միջոցով սարքը սինքրոնիզացվում է Ձեր սմարթֆոնի հետ: Հավաքված տեղեկությունները բաժակն ուղարկում է Ձեր ֆիթնես հավելվածին:

Նախագծողների խոսքով, Vessyl-ը հագեցած է այնպիսի տեխնոլոգիաներով, որոնք կարողանում ճշգրտորեն հասկանալ հեղուկի տեսակը, խտությունը: Այն անգամ հեշտությամբ կարող է տարբերել ալկոհոլային խմիչքների տեսակները:

Vessyl-ը հասանելի կդառնա երեք գույնով: Այն կարողանում է լիցքավորվել 1 ժամում: 1 լիցքավորումը հերիքում է բաժակը մեկ շաբաթ ակտիվ օգտագործելու ամար: Նախնական պատվեր կարելի է կատարել Vessyl-ի պաշտոնական կայքում 99 դոլարով: Ավելի ուշ այն կվաճառվի 199 դոլրով: Վաճաքը կմեկնարկի 2015-ից ոչ շուտ:

Բաժիններ: Գադջեթներ