Թայվանցի երգիչը հրապարակել է iPhone 6-ի լուսանկարը

Թայվանցի դերասան ու երգիչ Ջիմմի Լինը weibo սոցցանցի իր էջում հրապարակել է դեռևս չթողարկված iPhone 6 սմարթֆոնի լուսանկարը: Նշենք, որ անցած տարի նա հրապարակել էր նաև iPhone 5c-ի նախատիպը:

Լուսանկարում Լին ձեռքում պահում է iPhone 6-ն ու iPhone 5-ը: Երգիչը հաստատել է նաև, որ վեցերորդ սերնդի սմարթֆոնն ունի 4,7դյույմ էկրան: Լուսանկարից երևում է, որ Apple-ն, այնուամենայնիվ, հրաժարվել է կրկնակի լուսարձակումից, իսկ միացման կոճակը տեղադրված է հեռախոսի աջ մասում:

iphone 6 nmush

Նշենք, սակայն, որ սա ընդամենը նախատիպն է, և թե ինչպիսին կլինի սմարթֆոնի վերջնական դիզայնը, առայժմ դժվար է ասել:

Աղբյուրը՝ phonearena.com