Apple-ն App Store-ում «սպանդ» է կազմակերպել

itunes_app_storeApple-ը իր հավելվածների օնլայն խանութից՝ App Store-ից հեռացրել է ոչ լիցենզիոն երաժշտություն տարածող և ներբեռնման հնարավորություն տվող մեծ քանակությամբ երաժշտական հավելվածներ: Դրանց թվում են եղել՝ Free Music Download, Downloads, MP3 Music Downloader հավելվածները, ինչպես նաև «ՎԿոնտակտե» սոցցանցի հայտնի հավելվածներ «Музыка VK»-ն և «Музыка.ВКонтакте»-ն:

Ինչպես հաղորդում է MacRumors-ը, մինչ հավելվածների ջնջումը Apple-ը խնդրել է նախագծողներին հեռացնել հավելվածներից երգերի ներբեռնման հնարավորությունը:

ԱՄՆ-ում որոնողական համակարգում «music download» հարցման դեպքում ցուցադրվում են App Store-ի հավելվածներ, iTunes Radio-ի և Spotify-ի բաներները և այլ հավելվածներ, որոնցով հնարավոր է լսել միայն լիցենզիոն բովանդակություն:

Նշենք նաև, որ ապրիլ ամսին App Store-ից հեռացվեց «ՎԿոնտակտե» սոցցանցի հավելվածը և մինչ օրս այն չի վերականգնվել: Պատճառը՝ ոչ լիցենզոն բովանդակություն ունկնդրելու հնարավորությունն էր: Ռուսական սոցցանցը ԱՄՆ-ի Աուդիոձայնագրող ընկերությունների ասոցիացիայի կողմից համարվում է ամենագլխավոր պիրատային կայքը շուկայում: