Samsung-ը իտալացի դիզայներների հետ նախագծել է «խելացի» հեծանիվ (վիդեո)

Samsung ընկերությունը թողարկել է «խելացի» հեծանիվ: Նախևառաջ այն նախատեսված է անվտանգ երթևեկության համար: Առանց շարժիչի, սակայն բազմաթիվ էլեկտրոնային ֆունկցիաներով լի Samsung Smart Bike-ը նախագծել է իտալացի դիզայներ Ջովաննի Պելիզոլին և ուսանող Էլիս Բիոտին: Նախագիծը ստեղծվել է Samsung Maestros Academy օնլայն հարթակի միջոցով, ուր իտալացիները կարողանում են իրենց գաղափարները իրականություն դարձնել:

samsung-smart-bike-scitech-news.ru-01

Հեծանիվն ունի ալյումինե կոր շրջանակ: Ստեղծողների խոսքով նման ֆորման կօգնի նվազեցնել տատանումները անհրաթ մակերեսի վրա քշելիս:

Հեծանիվի նստարանի և ետնային ակի միջև տեղադրված է հատուկ բաժին, ուր ամրացված է ետևի տեսախցիկը: Հեռարձակումը ցուցադրվում է սմարթֆոնում ուղիղ եթեր ռեժիմով: Հենց նույն մասում տեղակայված են նաև 4 լազերներ, որոնք մթության ժամանակ ավտոմատ կերպով միանում են և նույնպես կարող են ղեկավարվել սմարթֆոնով:

Հատուկ սմարթֆոն հավելվածն օգտագործում է GPS՝ Ա կետից Բ կետ հասնելու ամենաօպտիմալ ճանապարհը գծելու համար: «Խելացի» էկո տրանսպորտային միջոցը հագեցած է նաև մարտկոցով, Arduino, Wi-Fi և Bluetooth մոդուլներով:

Այս նախագծի կոմերցիոն դառնալու մասին առայժմ ստեղծողները չեն խոսում: