Facebook Messenger-ում ավելացել է վիդեո-հաղորդագրությունների հնարավորւթյուն

Facebook Messenger-ում ավելացել է վիդեո-հաղորդագրությունների հնարավորւթյուն

Facebook-Free-Phone-Call-Messenger-A-Challenge-for-Phone-Operator2Թողարկվել է Facebook Messenger հավելվածի նոր թարմացումը, որը ունի մի քանի նոր հնարավորություններ: Այսպես. ստացված հաղորդագրությանը պատասխանելիս like կոճակը սեղմելու և մի փոքր պահելու դեպքում Դուք կուղարկեք «Մեծ» լայք:

iOS-ի և Android-ի համար նախատեսված Facebook Messenger-ի 6.0 տարբերակը թույլ է տալիս նաև անմիջապես չաթի պատուհանում տեսանյութ ձայնագրել և ուղարկել՝ առանց զրույցն ընդհատելու: Նախկինում հնարավոր էր միայն ուղարկել նախապես նկարված տեսանյութերը:

Նշենք, որ տեսանյութերը կարող են ունենալ առավելագույնը 15 վայրկյան տևողություն:

Աղբյուրը՝ cnet.com