«Տերմինատոր 2»-ը կարող է վերաթողարկվել 3D ֆորմատով

«Տերմինատոր 2: Վերջին դատաստան» ֆիլմը կարող է թողարկվել ստերեոսկոպիկ ֆորմատով, եթե կոնվերտացիան հաջող ընթանա այն կդառնա տնտեսապես արդարացված: Ինչպես հաղորդում է Slash Film հրատարակությունը, այս մասին պատմել է մամուլի ասուլիսում ռեժիսոր Ջեյմս Կեմերոնը:

«Ֆիլմը երբեք դուրս չի եկել Չինական կինովարձույթներ, իսկ մի քանի տարի անց հենց այս շուկան է, որ կդառնա աշխարհում ամենախոշորը: Ֆիլմի եռաչափ տարբերակը կարող է գրավել թե՛ այս շուկան, թե՛ Եվրոպան և թե՛ Հյուսիսային Ամերիկան»,- նշել է նա:

Терминатора 2

Մյուս կողմից Կեմերոնը նշում է, որ ֆիլմի կոնվերտացիան կարող է չլինել նպատակահարմար, քանի որ այն նկարահանվել է փոքր բյուջեով և բավական պրիմիտիվ է տեխնիկական կատարման տեսանկյունից: Կեմերոնի խոսքով, կոնվերտացիան կարող է արժենալ բավական կլորիկ գումար, ավելին, քան հենց ֆիլմի ստեղծման վրա են ծախսել:

Նշենք, որ «Տիտանիկ» ֆիլմի ստերեոտարբերակը Չինաստանում աշխատեց ավելի քան 100 մլն.դոկար: