Apple-ը փոխում է հին iPhone-ների սնուցման սարքերը նորերով

Apple ընկերությունը հայտարարել է հին USB-ադապտերները նորերով փոխարինելու ծրագրի մեկնարկի մասին, որն արդեն գործընթացի մեջ է Եվրոպայի մի քանի երկրներում, ինչպես նաև Աֆրիկայում և Ասիայում:

screen-shot-2014-06-13-at-09-33-50-590x231

Պատճառն այն է, որ հին ադապտերները կարող են տաքանալ ու վառվել և վտանգի ենթարկել օգտագործողներին: Ծրագիրը վերաբերում է iPhone 3GS, iPhone 4 և iPhone 4S մոդելների ադապտերներին, որոնք ներմուծվել են Եվրոպա 2009 հոկտեմբեր- 2012 սեպտեմբեր ժամանակահատվածում:

Նշենք, որ փոփոխման ենթակա ադապտերների վրա կա A1300 սերիան: Փոխանակումը կատարվում է Apple-ի խանութներում, ինչպես նաև փոստի միջոցով, որի պատվերը կկատարվի հեռախոսազանգով՝ նշելով iPhone-ի սերիայի համարը:

Ընկերության կայքում բացվել է հատուկ էջ, որտեղ ներկայացված է այն երկրների ցանկը, որտեղ կատարվելու է փոխանակում:

Աղբյուրը՝ yablochno.com